Այս կասկածը փարատվելու է, իրականության հետ առնչություն չի ունենալու. Վարդևանյանը՝ Էրիկ Ալեքսանյանի գործի մասին
«Էրիկ Ալեքսանյանն օրենքի, իրավունքի համար պայքարող տեսակ է»,- Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ այս պահին դատարանը քննում է ԱԱԾ միջնորդությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատավորը Արշակ Մաթևոսյանն է։
«Քրեական գործ եք հարուցել, որոշել եք հիմա էլ արդեն փաստաբանի թիրախավորեք։ Հարուցել, հարուցել եք, կալանքի ֆետիշացման ավարտ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես այս հարցը բարձրացնում եմ 2021 թվականի օգոստոսից։ Ես չեմ հասկանում այդ ֆետիշացումը»,- ասա Արամ Վարդևանյանը։
Նա հարցադրում արեց, թե արդյո՞ք հասարակության մեջ ինչ-որ մեկը կարծում է, որ Էրիկ Ալեքսանյանը պետք է խոչընդոտի քննությանը, կատարի նոր հանցանք, թե պետք է թաքնվի։
«Հանրային ճանաչում ունեցող անձ է, ով կարողացել է բազմաթիվ ծանր գործերով ներկայացնել կալանավորման վերացման միջնորդություններ, որը վստահության է վայելել նաև հենց իր անձով պայմանավորված և դատարանները բավարարել են այդ միջնորդությունները։ Հիմա ուզում եք ասել մարդ, ով այդ կարգավիճակով հանդես է եկել, պետք է այդքան իրավագիտակցության խնդիր ունենա՞։
Աբսուրդ է։ Անբասիր հեղինակություն ունի, իրավահպատակ վարքագիծը է մշտապես դրսևորել։
Հիմա իրենք ունեն ինչ-որ կասկած, որի վերաբերյալ էլ, ես իմ կարծիքն ունեմ, այս կասկածը փարատվելու է, իրականության հետ առնչություն չի ունենալու»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ ժողովրդավարական հասարակությունները հենց տարբերվում են նրանով, որ կալանավորման ֆետիշ չի լինում։
Հարակից հրապարակումներ`
- Պապոյան. Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական վարույթը որևէ կապ չունի «օրենքով գող Սուրոյի» գործի հետ
- «Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մերժել էր 15 տարեկան տղային վթարի ենթարկած վարորդին կալանավորելու ՔԿ-ի միջնորդությունը»
- Էրիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում
- Գործ ունենք բամբասանքների հիման վրա նախձեռնված քրեական վարույթի հետ․ Կոչուբաևը՝ Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին
- Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, այս ամենն իշխանության պատասխանն է նրան. Փաստաբան
- Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է
- Դատախազը դիմել է ԲԴԽ՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին