Բենզեման «Ոսկե գնդակի» ամենատարեց դափնեկիրն է 1956 թվականից ի վեր
Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» և աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմանն առաջին անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մցանակին։ Նա դարձել է պատմության մեջ «Ոսկե գնդակի» ամենատարեց դափնեկիրը1956 թվականից ի վեր։ Հարձակվողը 34 տարեկան է։ Մինչ այս աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակի» ամենատարեց դափնեկիրը Սթենլի Մեթյուսն է, ով մրցանակը ստացել էր 41 տարեկանում։
Բենզեման անցած մրցաշրջանում դարձել է Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն։ Լա Լիգայի 32 խաղում նա խփել է 27 գոլ, Չեմպիոնների լիգայի 12 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ։
Փարիզում ընթացող մրցանակաբաշխությունում Բենզեմային մրցանակը հանձնել է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ և լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։