Միգուցե գործել է բումերանգի օրենքը. Փաստաբան Բենիկ Գալստյանը՝ դատավոր Ալեքսանյանի մասին
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, քննում է ԱԱԾ միջնորդությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի Աջափնյակ նստավայրի դիմաց հավաքված են փաստաբաններ՝ իրենց աջակցությունը հայտնելու գործընկերոջը։
«Ես՝ որպես գործընկեր եկել եմ իմ աջակցությունը հայտնելու Էրիկ Ալեքսանյանին, ինքը թե հրաշալի մասնագետ է, բազում հաջողություններ գրանցած, և թե հրաշալի մարդ, և ունի շատ բարձր հեղինակություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Աբգար Պողոսյանը:
Նրա կարծիքով, սա նաև գործընթաց է առհասարակ իրենց մասնագիտության նկատմամբ, փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:
«Նման գործընթացներով փորձում են ճնշում գործադրել, որպեսզի փաստաբաններն էլ ավելի կաշկանդված լինեն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս»,- ասաց Աբգար Պողոսյանը։
Նա վստահ է, որ Էրիկ Ալեքսանյանի համար սա շատ հաղթահարելի փորձություն է, այն հեշտ կհաղթահարվի, ինչ որ մի օր այս գործով արդարացնող ակտ կունենա։
Փաստաբան Բենիկ Գալստյանի խոսքով, իր համար ուղղակի անհասկանալի ու անընդունելի է կալանավորման միջնորդության ներկայացման փաստը՝ հաշվի առնելով անձի մասնագիտական կարգավիճակը:
«Վերջիվերջո, Էրիկ Ալեքսանյանը հանդիսանում է փաստաբան, իսկ ժամանակակից պետություններում փաստաբանները պետք է ունենան ավելի բարձր երաշխիքներ՝ պաշտպանության, նաև քրեական հետապնդման տեսակյունից: Ինձ համար զարմանալի է վերջինիս կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հարցը»,- ասաց նա։
Բ.Գալստյանի խոսքով, ճանաչելով Ալեքսանյանին, կարող է ասել, որ նա որևէ հանցավոր արարք չի կատարել։
«Բայց ամեն դեպքում, եթե առկա է քրեական հետապնդում, թեկուզ գնանք այն կանխավարկածով, որ քրեական հետապնդումը որևէ այլ առնչություն չունի Էրիկ Ալեքսանյանի գործունեության հետ, բոլորը երևի տեղյակ են, որ նա զբաղվել է բավականին մեծ հանրային հնչեղություն ունեցող գործերով ու այդ գործերը վերաբերել են այսպես ասած ոչ իշխանահաճո անձանց, նույնիսկ եթե այդ ֆակտորն անցնենք, քրեական հետապնդումը կարող էին իրականացնել նաև Ալեքսանյանի ազատության մեջ գտնվելու պայմաններում»։
Հարցին՝ գործով անցնում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, «ով հայտնի է իշխանահաճող կեցվածքով», Բ. Գալստյանը պատասխանեց. «Առանձնահատուկ որևէ բան չեմ կարող ասել, միգուցե գործել է բումերանգի օրենքը։ Մի քիչ երկար տևեց, բայց դե գործեց»։
Հարակից հրապարակումներ`
- Այս կասկածը փարատվելու է, իրականության հետ առնչություն չի ունենալու. Վարդևանյանը՝ Էրիկ Ալեքսանյանի գործի մասին
- Պապոյան. Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական վարույթը որևէ կապ չունի «օրենքով գող Սուրոյի» գործի հետ
- «Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մերժել էր 15 տարեկան տղային վթարի ենթարկած վարորդին կալանավորելու ՔԿ-ի միջնորդությունը»
- Էրիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում
- Գործ ունենք բամբասանքների հիման վրա նախձեռնված քրեական վարույթի հետ․ Կոչուբաևը՝ Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին
- Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, այս ամենն իշխանության պատասխանն է նրան. Փաստաբան
- Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է
- Դատախազը դիմել է ԲԴԽ՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին