Գորիսի ոստիկանները հայտնաբերել են ժամանցի վայրում գիշերը կրակահերթեր արձակած անձանց
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Գորիս քաղաքի մի բնակիչ և տեղեկացրել, որ կրակոցի ու հրավառության ձայն է լսվում:
«Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 00.40-ի սահմաններում Գորիս քաղաքի Արցախյան խճուղու ռեստորաններից մեկի մոտ 38-ամյա և 42-ամյա գորիսցի երկու տղամարդ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ են արձակել: Նշված վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճները:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գորիսի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի ինքնաձիգը հայտնաբերվել է»,-ասվում է տարածված հաղորդագրությանմեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը՝ Նիգավանում հնչած կրակոցների մասին, որոնց հետևանքով կա զոհ և 6 վիրավոր
- Քաղաքացին մտել է Ստեփանակերտի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն և կրակահերթ արձակել
- Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են մոտ 3 կգ մարիխուանա ու զինամթերք