Թուրքիան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել
Թուրք զինվորականները երեքշաբթի օրը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում են իրականացրել: «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ այդ մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու անձի։
Ըստ աղբյուրների, որոնք ցանկացել են անանուն մնալ, «Թայֆուն» հրթիռն արձակվել է առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում Ռիզե նավահանգստային քաղաքի մոտ գտնվող օդանավակայանի շարժական հարթակից : Հրթիռը թռել է 561 կմ և ընկել Սև ծովում՝ Սինոպ քաղաքի մերձակայքում գտնվող ծովափին մոտ։
Հրթիռի մշակումը մի քանի տարի իրականացվել է գաղտնի։
Bloomberg-ը հայտնում է, որ Թուրքական իշխանությունները հրաժարվել են հրթիռի մասին որևէ տեղեկություն տալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները