Թուրքիայի ռազմական ծախսերը 2023 թվականին կկազմեն ռեկորդային՝ 25,2 միլիարդ դոլար
Թուրքիայի պաշտպանական ծախսերը 2023 թվականի համար ծրագրված է 468,7 միլիարդ թուրքական լիրա, որը Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով (18,58 լիրա 1 դոլարի դիմաց) կազմում է 25,2 միլիարդ դոլար։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սա երկրի պատմության մեջ ամենաբարձր ռազմական ծախսերն են»,-երեքշաբթի հաղորդել է «Պաշտպանության և անվտանգության» պրոֆիլի պորտալը՝ մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը ներկայացրած հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։
Ըստ հաղորդագրության՝ մինչ այդ Թուրքիայի ռազմական ծախսերն ամենաշատը եղել են 2019 թվականին՝ 20,6 մլրդ դոլար, անցյալ տարի՝ 15,4 մլրդ դոլար։
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականից, որի կազմում ունի իր մեծությամբ երկրորդ բանակը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ռուսական գյուղատնտեսական արտադրանքի շուկա դուրս գալու համար ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել
- Թուրքիան անհանգստացած է Հունաստանի՝ Գերմանիայից 4 մլրդ եվրոյի սպառազինություն ձեռք բերելու փաստով
- Թուրքիայի խորհրդարանն օրինականացրել է ապատեղեկատվության համար քրեական հետապնդումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները