
Էդգար Ղազարյանը հենց նոր դուրս գրվեց հիվանդանոցից
«Համախմբում» նախաձեռնության անդամ, քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.
«Շատերդ գիտեք, որ այսօր ահաբեկչական հարձակման է ենթարկվել մեր գործընկեր Էդգար Ղազարյանը: Շտապում եմ հայտնել, որ պրն Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա հենց նոր դուրս գրվեց հիվանդանոցից:
Հարձակվողների ինքնությունը դեռևս անհայտ է, բայց հույս ունենք, որ քննությունը կպարզի նրանց ինքնությունը, և ստահակները և նրանց ուղղորդողները արժանի պատիժ կկրեն:
Մինչ այդ, դատապարտում եմ այդ զազրելի և ստոր արարքը, և արագ ապաքինում ցանկանում մեր ընկերոջը»։