
Սուրեն Պապիկյանը մեկնել է Հնդկաստան
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից՝ չմանրամասնելով հանդիպումների ու քննարկվելիք հարցեր մասին։
Հիշեցնենք, որ The Economic Times-ն ավելի վաղ գրել էր, որ Հնդկաստանը ստորագրել է պայմանագիր Հայաստանին մեծաքանակ հրթիռներ, զինամթերք տրամադրելու վերաբերյալ, քանի որ ասիական այս երկիրը տևական սահմանային հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ։ Ըստ աղբյուրի, կառավարությունների միջև պայմանագիրը կնքվել է այս ամսվա սկզբին։
Թեև պայմանագրերի արժեքը չի բացահայտվել, աղբյուրը ենթադրում է, որ գործարքը կազմում է 2000 միլիոն ռուպի կամ մոտ 245 մլն դոլար, զինամթերքը կմատակարարվի առաջիկա ամիսներին։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զարմացած է՝ Հայաստանին զենք վաճառելու նորությունից. news.am
- The Economic Times. Հնդկաստանն առաջիկա ամիսներին զենք կմատակարարի Հայաստանին. Գործարքը կնքված է