Փաշինյանը՝ հրադադարի խախտման կեղծ լուրերի մասին
Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր էջում վերահրապարակել է պաշտպանության նախարարության հաղորդագրությունն ու գրել.
««Հայաստանի կողմից հրադադարի խախտման» մասին կեղծ լուրերի ստեղծում»։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարեց.
«Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:
Ըստ պաշտպանական գերատեսչության, այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»։
Creating fake news on "ceasefire violations By #Armenia"https://t.co/mCfG8jmqdY
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 18, 2022
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան