ՀՀԿ ԳՄ. Հայաստանի գործող վարչախմբից պահանջում ենք անհապաղ բացահայտել այդ հանցագործությունը
ՀՀԿ Գործադիր մարմինը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Էդգար Ղազարյանի նկատմամբ այսօր տեղի ունեցած բռնության առիթով։
Խորապես համոզված ենք, որ տվյալ վայրագությունն ուղղակիորեն շաղկապված է Էդգար Ղազարյանի հասարակական-քաղաքական գործունեության հետ։
Այն ազատ խոսքը լռեցնելու, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, երկրում վախի մթնոլորտ սերմանելու ցինիկ, բայց ապարդյուն փորձ է։
Հայաստանի գործող վարչախմբից պահանջում ենք անհապաղ բացահայտել այդ հանցագործությունն ու օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչմիայն իրագործողներին, այլեւ կազմակերպիչներին եւ պատվիրատուներին։
Էդգար Ղազարյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանի ծեծի վերաբերյալ ահազանգը փոխանցվել է ՔԿ
- Էդգար Ղազարյանը հենց նոր դուրս գրվեց հիվանդանոցից
- Զոհրաբյան. Էդգար Ղազարյանի կյանքին սպառնացող վնասվածքներ չկան