Էդգար Ղազարյանի ծեծի վերաբերյալ ահազանգը փոխանցվել է ՔԿ
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ ոստիկանությունը ստացել է հազանգ։ Ինչպես ոստիկանությունից հայտնեցին Panorama.am-ին,այն փոխանցել են նախաքննական մարմնին։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին ասացին, որ այս պահին որևէ բան ասլ չեն կարող։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, արձագանքելով տեղի ունեցածին, գրել է.
«Էդգար Ղազարյանին ծեծի են ենթարկել նրա տան մուտքի մոտ՝ բաց դեմքով, առանց որևէ բառ ասելու՝ հարվածելով հիմնականում գլխին: Այս երեւույթը լուրջ մտահոգություն է առաջացնում։
Ներկայումս բժիշկները զբաղված են Ղազարյանի առողջական խնդիրներով, ինձ տեղեկացրել են, որ իրավապահ մարմինները նույնպես գտնվում են հիվանդանոցում եւ Ղազարյանից հաղորդում են ընդունում։
Հետևողական կլինեմ, որ միջադեպն ամբողջությամբ կբացահայտվի, քանի որ խիստ անընդունելի է ընդդիմադիր գործչի նկատմամբ հաշվեհարդարը»։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է.
«Խստագույնս դատապարտում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ տեղի ունեցած բռնարարքը: Խիստ հավանական է, որ դա կապված է նրա հասարակական-քաղաքական գործունեության հետ:
Բայց չկա չարիք առանց բարիք՝ նախկինում նիկոլականները հարձակվում էին դեռահասների վրա, ինչպես իմ երեխաների դեպքում էր, հիմա գոնե չափահաս տղամարդկանց վրա, թեպետ դա անում են իրենց էությանը բնորոշ «շակալավարի» ձևով՝ շատով մեկի վրա: Վստահ եմ, որ քրեական գործ կհարուցվի, բայց հանցանքը չի բացահայտվի, իսկ բացահայտվելու դեպքում՝ կկոծկվի:
Հ.Գ. Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Էդգարին: Արդարություն և վրեժ լինելու է»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանը հենց նոր դուրս գրվեց հիվանդանոցից
- Զոհրաբյան. Էդգար Ղազարյանի կյանքին սպառնացող վնասվածքներ չկան
- Էդգար Ղազարյան. Խորհրդարանական ընդդիմությունը կատարում է ԱԺ պատգամավորական մանդատներ վերցնելու իր խոստումը