Եյսկում բնակելի շենքի բակում Սու-34 է ընկել. զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ երեք երեխա
Կրասնոդարի Եյսկ քաղաքում բնակելի թաղամասում ռազմական СУ-34 ինքնաթիռ է ընկել։ Վերջին տվյալներով՝ պատահարի հետևանքով մահացել է 13 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, 19-ը՝ վիրավորվել են։ Լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ փլատակների մաքրումից հետո Եյսկում ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են մահացածների դիեր, հոկտեմբերի 18-ին՝ ժամը 06:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով), վթարի հետևանքով մահացել է 13 մարդ, այդ թվում՝ երեք երեխա»,- ասել է Կուզնեցովը։
Նա պարզաբանել է, որ 19 տուժածներից չորսը բարեհաջող տեղափոխվել են Կրասնոդարի երկրամասային հիվանդանոց, մյուսները շարունակում են բուժում ստանալ Յյսկի հիվանդանոցում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաստատել են զոհերի թվի մասին տեղեկությունը։ ԱԻՆ-ից նաև հայտնել են, որ որոնողական աշխատանքների ընթացքում հաջողվել է փրկել 68 մարդու, տարհանել ավելի քան 360-ի։
ՌԴ ՊՆ տվյալներով` Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնամարզական թռիչքի ժամանակ բարձրանալիս ինքնաթիռը ընկել է բնակելի շենքի բակում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ ինքնաթիռի կործանման պատճառը եղել է թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկումը
Ինքնաթիռի կործանումից հետո 2000 քառակուսի մետր տարածքով հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքի առաջին հինգ հարկերում։
Ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում