Պահանջում եմ ստուգել՝ արդյո՞ք դահլիճում զինված մարդիկ չկան նստած. Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյան
«Պարո՛ն Հովհաննիսյան, նիստը սկսելուց առաջ խնդրում եմ անվտանգության աշխատողներին կանչել դահլիճ: Չեմ խնդրում, պահանջում եմ, քանի որ բոլորիս անվտանգության հարց է, որ ստուգեն արդյո՞ք դահլիճում զինված մարդիկ չկան նստած»,-Երևանի ավագանու այսօրվա նիստում նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին դիմեց «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը:
Նա հայտարարեց, որ քաղաքապետարանը պետական պահպանության տակ գտնվող շենք է և բոլորի անվտանգությունից ելնելով է պահանջում:
Լևոն Հովհաննիսյանը չարձագանքեց Խաչատրյանին և փորձեց սկսել նիստը:
«Պարո՛ն Հովհաննիսյան, ես ոստիկանությո՞ւն զանգեմ, թե՞ կստուգեք մեր անվտանգությունը»,-փոխքաղաքապետին ընդհատեց Անի Խաչատրյանը:
Տեղից արձագանքեց քաղաքապետաի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ ասելով, որ խնդիրը լուծված է, ստուգել են, պետք չէ նյարդանալ:
«Ստուգված չէ, քանի որ ես մի քանի միջոցներով դիմել եմ ոստիկանություն, որտեղից մինչև օրս թե՛ հրապարակային, թե՛ գրավոր արձագանք չկա և ես, հավանաբար, վաղը փաստաբանական հարցում կանեմ ոստիկանությանը»,-ասաց Խաչատրյանը:
Տիգրան Ավինյանը պատասխանեց, թե բոլորս գիտեն թե ինչ հարց է և դիմեց «Իմ քայլը» խմբակցւթյան անդամ Արման Անտոնյանին՝ հորդորելով արձագանքել, քանի որ խոսքն իր մոտ զենք լինելու մասին է:
«Պարոն Ավինյան, բոլորը գիտեն, որ ես զենք չեմ կրել, նաև՝ անվտանգության մարմինները, դրա համար էլ հարկ չեմ համարել արձագանքել նման թյուրիմացություններին»,-պատասխանեց ավագանու անդամը:
Ավինյանն էլ ասաց, որ թյուրիմացություն չէ, ավագանու անդամը հարց է բարձրացնում, որին պետք է պատասխանել, որպեսզի նման հարցերի վրա անիմաստ ժամանակ չվատնեն:
Արման Անտոնյանը հայտարարեց, որ իր մոտ զենք չկա:
Հիշեցնեք, որ Արման Անտոնյանը 2021 թ-ին հարձակման էր ենթարկվել, դանակահարվել և արդեն տևական ժամանակ է «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի հետ մահափորձ կատարելու փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում:
Հարակից հրապարակումներ`
- Դուք ո՞վ եք վաաբշե, որ գեղասահքի դպրոց քննարկեք.Անի Խաչատրյանը վիճեց Արման Անտոնյանի հետ
- Անի Խաչատրյանը՝ փոխքաղաքապետին. Երևանը քանդում եք՝ վերածելով պիվնոյների, ամոթ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան