Այն ինչ տեղի է ոնենում «խաղաղության գործընթաց» անվան տակ շատ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս․ Արմեն Ռուստամյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց,որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որն անմիջականորեն առնչվում է այստեղ տեղի ունեցող իրադարձությունների հետ։
«ԱՄՆ կոնգրեսականների հետ խոսեցինք, մեր կարծիքով, իրական խաղաղության գործընթացը ինչպիսին պետք է լինի թեմայով։ Բնական է, որ իրական խաղաղությանը ոչ ոք դեմ լինել չի կարող, բայց այն ինչ տեղի է ոնենում «խաղաղության գործընթաց» անվան տակ շատ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, որովհետև խաղաղություն լինելու համար այն պետք է լինի կայուն և անշրջելի, իսկ կայուն լլինելու համար կամ պետք է պահպանվեն միջազգային նորմերը կամ վերականգնվի ուժերի բալանսը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե Ադրբեջանը ինչպես է ուժի սպառնալիքով, ուժի կիրառման միջոցով փորձում խաղաղություն իրականացնել, որը որևէ չափանիշների մասին չի տեղավորվում։ Այս պարագայում խոսել խաղաղ գործընթացի մասին անտեղի է և ճիշտ չէ»,- նշեց Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական բալանսն այս տարածաշրջանում խախտված է՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի։
«Մեղավոր ենք ներսից, բայց նաև դրսում տեղի ունեցող իրադարձություններն են բերել դրան։ Հիմա մեր ակնկալիքն է, որ առաջին հերթին վերականգնվի ռազմաքաղաքական խախտված բալանսը։ Իրենք էլ ասացին, որ այս ուղղությամբ քայլեր կատարելու են»,- տեղեկացրեց քաղաքական գործիչը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան