Գեղամ Նազարյան. Ի՞նչ էր անում վարչապետի կինը բունկերում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Ի՞նչ էր անում վարչապետի կինը պատերազմի ժամանակ կառավարման կենտրոնում (բունկերում)։ Սա շատ կարևոր հարց է և որի պատասխանը պետք է տրվի։ Պարտադիր պետք է տրվի։
Եվ չպետք է այս հարցը տանել հուզական կամ կին-տղամարդ հարաբերությունների դաշտ։
Նույն հարցը հնչելու էր, եթե վարչապետը կին լիներ և նրա ամուսինը պատերազմի ժամանակ հայտնվեր կառավարման կենտրոնում։
Այնպես որ, կարևոր հարցը չպետք է տեղափոխել կենցաղային դաշտ։
Պետք է նաև ընդունել, հասկանալ, որ վարչապետի կինը հատուկ կարգավիճակ չունի։ Լինի խաղաղություն, թե պատերազմ, նա ունի նույն կարգավիճակն ինչ պատգամավոր Վիգենի կինը, էլեկտրիկ Ալիկի կինը, ատամնաբույժ Կարենի կինը, ֆուտբոլիստ Հենոյի կինը։
Ինչ վերաբերում է թիկունքի զբաղված լինելուն։ Այո, թիկունքը զբաղված էր։ Աննախադեպ գումար հավաքվեց, աննախադեպ նյութական այլ օգնություն կռվող մեր տղերքի, բանակի համար։ և նաև այդ հարցը մի օր պատասխան պետք է ստանա` ինչ եղավ այդ օգնության հետ, ինչու Հայաստան համահայկական հիմնադրամից հսկայական գումար փոխանցվեց պետական բյուջե։
Խրամատի մասին։ և կրկին պետք չէ հարցը տեղափոխել կենցաղային, կին-տղամարդ հարաբերությունների դաշտ։ Պետք չէ, մի արեք։ Հայաստանը հսկայական տարածք չունի, մեծ բնակչություն չունի։ Տեղ գյուղի բնակիչները, Տեղ գյուղի, որը պատերազմի ժամանակ սահման չէր, ռազմաճակատի գիծ չէր, գիտեն հայտնի բլինդաժի տեղը, որտեղ ֆոտոսեսիաներ են անցկացվել։ Ամեն դեպքում Տեղ գյուղում օդում նման լուրեր են կախված։
Պատերազմ միայն մոլագարներն են ուզում և երազում։ Երկիրը պատերազմի տանում են մոլագարները։ Երկիրը պատերազմի, պարտության տանում, ապա խաղաղությունից են խոսում միայն մոլագարները։
Հայաստանում պատերազմը կավարտվի և կգա արժանապատիվ խաղաղության դարաշրջանը, երբ երկրի առաջին դեմքը չլինի մեզ պարտության տարած մարդը։
Ինչ վերաբերում է հերոս տղերքի սևազգեստ մայրերին, ապա ասեմ, որ Աբգարիս մայրը սևազգեստ չէ, հազարավոր հերոսների մայրեր սևազգեստ չեն, բայց եթե կան մայրեր, որ ցանկանում են լինել սևազգեստ, ապա դա որևէ մեկի գործը չէ։ Ոչ մեկի։
և վերջում այն հարցի մասին, թե ինչ պետք է անի սիրող կինը, լավ և բարի կինը։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ պատգամավոր ամուսնու տեղը խորհրդարանը չէ, նրան հորդորում է վայր դնել մանդատը։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ էլեկտրիկ ամուսինը վտանգում է մարդկանց և իր կյանքը, հորդորում է այլ գործ գտնել։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ ատամնաբույժ ամուսինը ավելի շատ վնասում է, քան բուժում, հորդորում է այլ գործ անել։ Սիրող կինը, երբ տեսնում է, որ ֆուտբոլիստ ամուսինը անդադար ինքնագոլեր է խփում, հորդորում է գոնե աշխատել թիմի տեխնիկական ապահովման բաժնում։ Սիրող, բարի և լավ կինը, երբ տեսնում է, որ ամուսինը սկսելով զրոյական կետից, իր կետից բանակցում է թշնամու հետ, ապա երկիրը հասցնում պատերազմի և պարտության, իսկ հետո շարունակում անհաջողությունների շարքը, տառապում, տանջվում, նրան հորդորում է ներողություն խնդրել և հրաժարական տալ։
Սիրեք միմյանց, սիրեք հայրենիքը, սիրեք այս երկրում ապրող մարդկանց, սիրեք երեխաներին, սիրեք նահատակներին։ Ես ձեզ սիրում եմ, ու եղբայրաբար հորդորում, գոնե որպես առաջին քայլ դադարեք երևալ հանրության աչքին, դադարեք գրառումներ անել, քանի որ ձեր հայտնվելը մեծագույն տառապանք է պատճառում հազարավոր նահատակների ծնողներին, քույրերին և եղբայրներին»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի կինը բողոքել է խոշտանգումներից ու նվաստացումներից
- Մարինե Սուքիասյան. Բունկերը Հայաստան է և վերջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին