Գերմանիայում հաճախակի են դարձել փայտանյութի գողության դեպքերը
Էներգակիրների բարձր գները և վառելափայտի դեֆիցիտը հանգեցրել են նրան, որ Գերմանիայի անտառներում սկսել են ավելի հաճախ փայտ գողանալ։ Այս մասին հայտնել է «Tagesschau» լրատվական պորտալը, փոխանցում է «Իզվեստիա.ռու»-ն։
«Էներգիայի վերջին թանկացումների պատճառով փայտը և դրա օգտագործումը վերածնունդ են ապրել: Շատ մանրածախ վաճառողներ այս ապրանքը մատակարարում են միայն իրենց մշտական հաճախորդներին, իսկ գները շարունակում են աճել», -ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ 2021 թվականին փայտի մեկ խորանարդ մետրի արժեքը կազմել է մոտ 60-70 եվրո, մինչդեռ ներկայումս այն մոտ 200 եվրո է։
Մյունստերի տարածաշրջանային անտառային վարչության ներկայացուցիչ Ադալբերտ Կոխն ասել է, որ փայտանյութի արտահանումն անօրինական է, իսկ փայտ գողացողները ենթակա են քրեական հետապնդման։
Ավելի վաղ Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը հայտարարել էր, որ երկրում հիվանդանոցները կարող են փակվել էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Նախարարը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ զգուշացնելով կլինիկաների մոտալուտ սնանկացման իրական վտանգի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան զգուշացնում է էներգետիկ ճգնաժամի պատճառով հիվանդանոցների փակման մասին
- Գերմանիան զգուշացնում է էներգետիկ ճգնաժամի պատճառով երկրի ներքին անվտանգությանը սպառնացող վտանգի մասին
- Գործեք հիմա, այլապես սառնարանները դատարկ կմնան. Գերմանիայում խոսում են սննդի հնարավոր դեֆիցիտի մասին
- Ածխի վառարաններ և փայտագողեր. Եվրոպան պատրաստվում է ձմռանը