Եյսկում Սու-34-ի կործանման հիմնական վարկածը կապված է օդանավի տեխնիկական անսարքության հետ
Հետաքննությունը Եյսկում Սու-34-ի կործանման հիմնական վարկած է համարում ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը։ Այս մասին «Lente.ru»-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Դեպքի վայրում շարունակում են աշխատել զինվորական քննիչներն ու քրեագետները։
Եյսկ քաղաքում Սու-34 ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունն իրականացվում է ՌԴ քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածով («Թռիչքի կամ դրանց նախապատրաստվելու կանոնները խախտելը»):
Նշվում է, որ հարցաքննվում են օդաչուները, որոնք հասցրել Էին կատապուլտվել մինչև օդանավի բախվելը, ինչպես նաև օդանավակայանի անձնակազմը։ Օպերատիվ-քննչական խմբի աշխատակիցները օդանավակայանից, որտեղից օդ է բարձրացել Սու-34-ը, առգրավել են փաստաթղթեր և վառելիքի նմուշներ։
Ինքնաթիռի ինքնագրիչներ են հայտնաբերվել վթարի վայրում և ուղարկվել փորձաքննության։
Հիշեցնենք, որ Կրասնոդարի Յյսկ քաղաքում բնակելի թաղամասում ռազմական СУ-34 ինքնաթիռ է ընկել։ Վերջին տվյալներով՝ պատահարի հետևանքով մահացել է 13 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, 19-ը՝ վիրավորվել են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա