Հարցի պատասխանը չկա, թե դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր ո՞ր լիազորությունն է չարաշահել. Էրիկ Ալեքսանյան
«Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքն ուղղակի ծայրից ծայր ապօրինի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Դատավորն ու փաստաբանը երեկ ձերբակալվել էին նույն գործի շրջանակում։
Ըստ Է. Ալեքսանյանի, նշվում է, որ նա լիազորություններ է չարաշահել, սակայն քննիչը որևէ փաստական տվյալ, պարզաբանում չի ներկայացնում, թե որ լիազորություններ է չարաշահել դատավոր Ալեքսանյանը։
«Այդ հարցի պատասխանը չկա, թե Արուսյակ Ալեքսանյանն իր ո՞ր լիազորությունն է չարաշահել։ Որպեսզի նաև իմ մեղադրանքը որոշակի չափով լինի ողջամիտ, ի սկզբանե նաև պետք է այդ հարցին պատասխանել, թե Արուսյակ Ալեքսանյանն իր այդ որ լիազորությունն է չարաշել, որին ես օժանդակել եմ, որ չարաշահի»,- ասաց Ալեքսանյանը։
Վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել էին նրանք, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։ Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվում է օժանդակությունը։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման 24-ժամյա ռեժիմը լրացել է, և նա, օրենքի ուժով, ազատ է արձակվել։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, քննում է ԱԱԾ միջնորդությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
ԲԴԽ-ն երեկ երեկոյան բավարարել էր դատախազության միջնորդությունները Արուսյակ Ալեքսանյանի քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն տալու մասով։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ լռեցնելու փորձ է. Էրիկ Ալեքսանյան
- Միգուցե գործել է բումերանգի օրենքը. Փաստաբան Բենիկ Գալստյանը՝ դատավոր Ալեքսանյանի մասին
- Այս կասկածը փարատվելու է, իրականության հետ առնչություն չի ունենալու. Վարդևանյանը՝ Էրիկ Ալեքսանյանի գործի մասին
- Պապոյան. Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական վարույթը որևէ կապ չունի «օրենքով գող Սուրոյի» գործի հետ
- «Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մերժել էր 15 տարեկան տղային վթարի ենթարկած վարորդին կալանավորելու ՔԿ-ի միջնորդությունը»
- Էրիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում
- Գործ ունենք բամբասանքների հիման վրա նախձեռնված քրեական վարույթի հետ․ Կոչուբաևը՝ Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին
- Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, այս ամենն իշխանության պատասխանն է նրան. Փաստաբան
- Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է
- Դատախազը դիմել է ԲԴԽ՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով