Թալիբները և իրանցի սահմանապահները կրակել են միմյանց վրա
Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ներկայացուցիչները մարտ են վարել իրանցի սահմանապահների հետ։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է 8am.media-ն։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Զարանջ քաղաքի (Նիմրոզ նահանգ) մոտ գտնվող «Աբրիշեմ» կամրջի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ իրանցիները կրակ են բացել մաքսանենգ վառելիք տեղափոխող երկու բեռնատարների վրա, որոնք չեն արձագանքել կանգ առնելու նրանց պահանջին։ Առաջին մեքենան կարողացել է հեռանալ, իսկ իրանցիներին հաջողվել է ստիպել երկրորդ մեքենային դադարեցնել շարժը, ինչից հետո ծեծի են ենթարկել վարորդին։
Sputnik Աֆղանստան Telegram ալիքը հայտնում է, որ թալիբները մեքենաների հետ կապված միջադեպին պատասխանել են՝ կրակ բացելով իրանցի սահմանապահների ուղղությամբ, փոխհրաձգությունը տևել է ավելի քան մեկ ժամ։ Այնուհետև կողմերը անցել են բանակցությունների։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի հյուսիսում մեկնարկել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժությունները
- Թալիբները կրակ են բացել Քաբուլում կանանց ցույցը ցրելու համար
- Թալիբները հորդորել են արտասահմանյան ընկերություններին օգտվել իրենց անվտանգության ծառայություններից