Թուրքիայի և Հունաստանի միջև հակամարտությունը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի պառակտման
Թուրքիայի և Հունաստանի միջև կոնֆլիկտային իրավիճակը կարող է հանգեցնել Հյուսիսատլանտյան դաշինքի պառակտման։ Նման կարծիք է հայտնել The New York Times-ի Եվրոպայում գլխավոր դիվանագիտական թղթակից Սթիվեն Էրլանգերը, փոխանցում է russian.rt.com-ը։
Հովածում նշվում է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև աճող լարվածությունը նոր խնդիրներ է ստեղծում Եվրոպայի համար՝ Ռուսաստանի դեմ իր միասնությունը պահպանելու և տնտեսական, էներգետիկ ճգնաժամերի դեմ պայքարում։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականի նախագահական ընտրություններից առաջ «բախվում է աճող քաղաքական և տնտեսական մարտահրավերների»։
«Հետևաբար, «նա ուժեղացնում է սպառնալիքները ՆԱՏՕ-ի իր դաշնակցի դեմ», - եզրափակել է Էրլանգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան