Թուրքիան ռուսական գյուղատնտեսական արտադրանքի շուկա դուրս գալու համար ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել
Թուրքիան ամերիկյան երաշխիքներ է ստացել ռուսական գյուղմթերքի շուկաներ մուտք գործելու համար և Վաշինգտոնին հորդորել է այն հրապարակել: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը։
«Ռուսական գյուղմթերքի, պարարտանյութերի դեմ պատժամիջոցներ չկան: Նավը կարող է նավարկել Սև ծովով և նեղուցներով: Բայց ապահովագրական ընկերությունները վախենում են պատժամիջոցներից, ուստի չեն ցանկանում մասնակցել գործընթացին: Մեր ամերիկացի գործընկերների հետ զրույցներում, մասնավորապես, իմ գործընկեր Սալիվանին ասացի, որ պետք է երաշխիքներ տալ, ասացին, որ այդպիսի երաշխիքներ տրված են։ Մենք առաջարկել ենք դա հրապարակել թե՛ ՄԱԿ-ի, թե՛ ՌԴ-ի կողմից, որպեսզի հարցեր չլինեն»,-ասել է Քալինը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Թուրքիան Մոսկվայից հստակ պատասխան չի ստացել գործարքը երկարաձգելու վերաբերյալ։
«Թուրքիան և ՄԱԿ-ը շարունակում են շփումները Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ, մեզ համար իդեալական կլիներ վեց ամսով կամ մեկ տարով երկարաձգել գործարքը»,- ընդգծել է նա։
Քալինը հավելել է, որ Թուրքիան հույս ունի Մոսկվայից դրական պատասխան ստանալ գործարքը երկարաձգելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Պարենի համաշխարհային գները սեպտեմբերին նվազել են վեցերորդ ամիսն անընդմեջ
- Պարենի համաշխարհային գները մարտին հասել են վերջին 32 տարվա ամենաբարձր մակարդակին
- Պարենի գները թանկանում են. Գեղամ Գևորգյան
- Պարենի համաշխարհային գները բարձրացել են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները