ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի հետ համագործակցության զարգացումից
ՀԱՊԿ-ը գոհ է ՄԱԿ-ի հակաահաբեկչական կառույցների հետ համագործակցության զարգացման դինամիկայից: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնում է, որ այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Երեքշաբթի օրը Դուշանբեում իր աշխատանքն է սկսել «Միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը սահմանների անվտանգության և կառավարման ոլորտում ահաբեկչության դեմ պայքարի և ահաբեկիչների տեղաշարժը կանխելու նպատակով» թեմայով բարձր մակարդակի համաժողովը։ Այն կազմակերպել են ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը, Տաջիկստանի կառավարությունը, Կենտրոնական Ասիայի կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնը, ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն:
«Մենք գոհ ենք ՄԱԿ-ի հակաահաբեկչական գրասենյակի հետ այս ոլորտում մեր համագործակցության զարգացումից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի կանխարգելիչ դիվանագիտության կենտրոնի հետ սահմանային անվտանգության և վերահսկման ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներից և «Դեպի Համատեղ գործողությունների ծրագրի իրականացում» նախագծից, որն իրականացվում է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ռազմավարության համաձայն»,-համաժողովում ունեցած իր ելույթում ասել է Զասը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը տեսնում է կազմակերպության և ՇՀԿ-ի տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի, ԱՊՀ անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնի և սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի միջև համագործակցության զարգացման ներուժ՝ Կենտրոնական Ասիայում ահաբեկչական սպառնալիքներին հավաքական հակազդելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը. Փաշինյան
- Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավարն հայտնել է, որ Արևմուտքը քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ-ը փլուզելու համար
- Լավրով․ ՀԱՊԿ դիտորդներ Հայաստան ուղարկելու համար անհրաժեշտ է միայն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը
- Շատ հնարավոր է՝ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ ՀՀ-ից․ Ալեն Սիմոնյան
- Արման Ղուկասյան. ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու օրակարգն արհեստական է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան