«Հրապարակ». Կարինե Պողոսյանի նշանակումը ընտրություններին Աբրահամյանների աջակցության դիմաց վարձատրությունն է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հոկտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Կարինե Պողոսյանին 2022 թվականի հոկտեմբերի 7-ից նշանակել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի օգնականի պաշտոնում»։ Խոսքը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանի մասին է։
Փաստորեն, իշխանությունները մի կողմից ձևական քրեական գործընթաց են իրականացնում Հովիկ Աբրահամյանի ընտանիքի նկատմամբ, մյուս կողմից պաշտոնների նշանակում նրա մտերիմներին ու ազգականներին։ Կարինե Պողոսյանի նշանակումը թերևս ընտրություններին Աբրահամյանների աջակցության դիմաց վարձատրությունն է։
Նշենք, որ կան տեղեկություններ, որ թե՛ համապետական, թե՛ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում Աբրահամյաններն ակտիվ դերակատարում են ունեցել իշխանությունների օգտին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա