Վայոց Ձորում Ադրբեջանի վերջին հարձակումներից տուժած 1,500 ընտանիքի կտրամադրվի օգնության փաթեթ․ ԱՄՆ ՄԶԳ
Վայոց ձորում Ադրբեջանի վերջին հարձակումներից տուժած 1 500 ընտանիքի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կտրամադրի օգնության փաթեթ։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակը:
«ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն առաքելության աշխատակիցների հետ հանգստյան օրերին միացան Արմավիրի զարգացման կենտրոնի թիմին՝ Ադրբեջանի վերջին հարձակումների հետևանքով տեղահանված և տուժած ընտանիքներին օգնության փաթեթներ բաժանելու համար:
Օգնության փաթեթները ներառում են սնունդ, հիգիենայի և անկողնային պարագաներ, ձմեռային վերմակներ։ ԱՄՆ ՄԶԳ թիմը նաև զրուցել է տեղահանված ընտանիքների հետ՝ ավելի լավ հասկանալու նրանց ներկայիս կացության վիճակը և մարտահրավերները»,- հայտնում են գրասենյակից: