Բրիտանացիները փոխել են իրենց կարծիքը նոր վարչապետի մասին
Մեծ Բրիտանիայում մարդիկ փոխել են իրենց կարծիքը նոր վարչապետ Լիզ Թրասի մասին։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին է վկայում YouGov-ի հարցումը։
Հարցման արդյունքների համաձայն՝ հոկտեմբերի 14-16-ը հասարակության մեջ քաղաքական գործչի աջակցության մակարդակը նվազել է մինչև 10 տոկոս, մինչդեռ նախորդ՝ հոկտեմբերի 11-12-ի հարցումը ցույց է տվել, որ բրիտանացիների 15 տոկոսը դրական է տրամադրված Թրասի նկատմամբ։ Նշվում է, որ հարցվածների 80 տոկոսը բացասաբար է վերաբերվում վարչապետին, իսկ 62 տոկոսը՝ ծայրահեղ բացասական։
Միևնույն ժամանակ, Պահպանողական կուսակցության աջակիցների շրջանում վարչապետի ժողովրդականությունը շարունակում է կտրուկ անկում ապրել: Այսպիսով, նրանց միայն 20 տոկոսն է հավանություն տալիս կուսակցության առաջնորդին, իսկ պատգամավորների 71 տոկոսը դատապարտում է նրա քաղաքականությունը։
Ըստ հաշվետվության՝ վարչապետը դարձել է ավելի քիչ ժողովրդական, քան իր նախորդը՝ Բորիս Ջոնսոնը, որին աջակցել է հարցվածների 29 տոկոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա