Վստահ եղեք կալանքի ֆետիշին վերջ տրվելու է. Արամ Վարդևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի գործընկերներ,
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելով հերթական անգամ արձանագրվում է, որ կալանավորումը պատժիչ գործիք է, այլ ոչ թե խափանման միջոց, իսկ այլ խափանման միջոցները անտեսվում են համակարգված մոտեցմամբ: Ակնհայտ է, որ կալանավորման անհրաժեշտ հիմքերն առկա չէին տվյալ դեպքում: Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները կարող էին քննություն անել առանց այս ռեպրեսիվ ու անընդունելի վարքագծի:
Իրավունքի ու օրենքի տրամաբանությունը և սկզբունքն այն է, որ կալանավորումը բացառիկ, իրապես հազվադեպ դեպքերում պետք է կիրառվի, բայց Հայաստանում իրավապահ համակարգը գիտակցված մեղմ ասած շեղվել է այդ սկզբունքից` նույնիսկ արժեզրկելով այն: Սա նորություն չէ:
Ցավալիորեն այս սկզբունքը արժեզրկելու մեջ հստակ դերակատարում ունեցել է նաև նույն գործով կալանավորված այլ անձ, ապահովելով խայտառակ ապօրինի կալանավորման որոշումներ, բայց հստակ է նաև, որ անկախ անձերից, անկախ վերաբերմունքից կալանավորումը չպետք է այսպես կիրառվի:
Վստահ եղեք կալանքի ֆետիշին վերջ տրվելու է..»
Հարակից հրապարակումներ`
- Այս կասկածը փարատվելու է, իրականության հետ առնչություն չի ունենալու. Վարդևանյանը՝ Էրիկ Ալեքսանյանի գործի մասին
- Օրվա իշխանությունները մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից. Վարդևանյան
- Ո՞ւմ եք դուր գալիս, որ հերոսի մորը քաշում եք. Վարդևանյան
- ՔՊ-ական ոչ մի պատգամավոր ԱԺ շենքում չէ. Վարդևանյան