Շարմազանով. Արցախի հարցում Ուկրաինայի ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները նույնական են
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«ՆԱՏՕ-ն ու Արևմուտքը որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին,կամ մասնատվեցին։
Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է,հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-նատօական շահերին։
Ժամանակին Նավալնիին եթեր տվեցին,ՀԱՊԿ-ին ինչ ասես ասեցին,հիմա էլ քարոզում են ՌԴ-ի ու Պուտինի պարտությունը ՆԱՏՕ-ի դեմ պայքարում։
Դուք ուղեղ ունե՞ք։
Հասկանու՞մ եք, որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին, ու ոչ մի Արևմուտք ձեզ չի գալու փրկի։
Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է նաև ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ժամանակ Ուկրաինայում։
Կրկնում եմ՝ ՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար,այ կապիտուլյանտ անմեղսունակներ։
Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կամ կործանվեցին, կամ մասնատվեցին։
Միշտ հիշեք. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի «բայրաքթարներն» են հազարավոր հայորդիների սպանել, իսկ «ձեր սիրելի» Ոպկրաինան էլ Արցախի հարցում միշտ ունեցել է ադրբեջանամետ դիրքորոշում։
Արցախի հարցում Ուկրաինայի ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները նույնական են՝ պրոադրբեջանական»։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Չի կարելի մտնել «մեծերի» հակամարտության մեջ, այն էլ բացառապես «գնդակի» կարգավիճակով
- Արևմուտքի նավերը հայկական լեռներ չեն բարձրանում՝ ոչ ցանկություն ունեն, ոչ էլ կարող են. Էդուարդ Շարմազանով
- Շարմազանով. Հիմա Նիկոլը անոնսում է նոր պատերազմ
- Առաջինի «բայրաքթարները» սպանեցին հազարավոր հայորդիների,իսկ վերջինները ՝ լուռ հետևում էին դրան․ Շարմազանով
- Նիկոլիզմը չի կարող հաղթել Հայաստանին ու Արցախին. Շարմազանով
- Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է, պախկված է ոստիկանության հետևում. Շարմազանով