Վարույթի շրջանակում նվազ մտահոգիչ չէ նաև դատական ծառայողների նկատմամբ կիրառվող հետապնդումները. Դատավորների միություն
ՀՀ դատավորների միությունը հետևում է վերջին օրերին դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը նախորդած ու ընթացիկ գործընթացներին։
«Ապացույցների ձեռք բերման գործընթացում կամ վարույթի շրջանակում նվազ մտահոգիչ չէ նաև դատական ծառայողների (օգնական, գործավար) նկատմամբ կիրառվող հետապնդումներն ու հարկադրանքի միջոցները։
Օրինականության պահպանման հորդորով, հետևելով հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- նշված է ՀՀ դատավորների միության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ումի՞ց պետք է վախենան դատավորները՝ երկնային պատժից, թե՞ նիկոլական ռեպրեսիվ մամլիչից. Արթուր Ղազինյան
- Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1-ի դատավորի կողմից. Երեմ Սարգսյան
- Հարցի պատասխանը չկա, թե դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր ո՞ր լիազորությունն է չարաշահել. Էրիկ Ալեքսանյան
- Միգուցե գործել է բումերանգի օրենքը. Փաստաբան Բենիկ Գալստյանը՝ դատավոր Ալեքսանյանի մասին
- «Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մերժել էր 15 տարեկան տղային վթարի ենթարկած վարորդին կալանավորելու ՔԿ-ի միջնորդությունը»
- Դատախազը դիմել է ԲԴԽ՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան