ԵՄ-ն հայտնել է, որ իրենք ապացույցներ են ստացել Իրանից Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարումների վերաբերյալ
ԵՄ-ն նշում է, որ իրենք ստացել են Իրանի կողմից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումների սեփական ապացույցները և պատասխան են պատրաստում։ Լուրը հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Երկուշաբթի ԵՄ Արտգործնախարարների խորհրդում նախարարները «անհանգստություն են հայտնել» իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Կարծիք է հնչել, որ ԵՄ-ն պետք է արագ արձագանքի: Այժմ, երբ մենք ստացել ենք բավարար ապացույցները, ԵՄ Խորհրդում աշխատանքներ են տարվում արագ և հաստատակամ արձագանք մշակելու ուղղությամբ »,-ասել էր Եվրամիության արտաքին ծառայության խոսնակ Նաբիլ Մասրալին։
Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ԵՄ ԱԳ նախարար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ եվրոպական երկրները կշարունակեն ապացույցներ հավաքել իրանական անօդաչու սարքերի մատակարարման վերաբերյալ և համապատասխան պահին որոշում կկայացնեն։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական զորքերը հարձակման են անցել Խերսոնի շրջանում
- ԵՄ-ն քննարկելու է Իրանի դեմ նոր պատժամիջոցները` Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու համար
- Մեծ բարձրության վրա գործող ԱԹՍ կհավաքվեն ուկրաինական «Բայկար» գործարանում. Հալուք Բայրաքթար
- ԱՄԷ-ին ԱԹՍ-ների մատակարարման փաստը հաստատել է թուրք պաշտոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան