Իրանի պատժամիջոցների շուրջ համաձայնություն ձեռք կբերվի մինչև ԵՄ գագաթնաժողովը
Եվրոպական բարձրաստիճան աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների մասին համաձայնագիրը՝ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի իբր մատակարարման համար, որն ի դեպ հերքել են և՛ Մոսկվան, և՛ Թեհրանը, ձեռք կբերվի մինչև հոկտեմբերի 20-21-ը նախատեսված ԵՄ գագաթնաժողովի մեկնարկը։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ակնկալվումէ, որ ԵՄ գագաթնաժողովը կմեկնարկի հինգշաբթի՝ հոկտեմբերի 20-ի կեսօրին։
«Իրանի պատժամիջոցների շուրջ համաձայնություն ձեռք կբերվի մինչև գագաթնաժողովը»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Նաբիլ Մասրալին հայտարարել էր, որ ԵՄ-ն, բավարար ապացույցներ ստանալուց հետո, պատասխան է պատրաստում Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարմանը։
Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ԵՄ ԱԳ նախարար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ եվրոպական երկրները կշարունակեն ապացույցներ հավաքել իրանական անօդաչու սարքերի մատակարարման վերաբերյալ և համապատասխան պահին որոշում կկայացնեն։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն հայտնել է, որ իրենք ապացույցներ են ստացել Իրանից Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարումների վերաբերյալ
- Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար
- ԵՄ-ն քննարկելու է Իրանի դեմ նոր պատժամիջոցները` Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու համար
- Փորձ է արվել Իրանից ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված 19.150 տուփ ծխախոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան