Եվրոպական երկրները պատրաստ չեն հրաժարվել ռուսական ադամանդի, միջուկային վառելիքի և նավթի ներմուծումից
ԵՄ որոշ երկրներ, երբ քննարկում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցները, չեն համաձայնել իրենց համար ձեռնտու արդյունաբերությանն ուղղված սահմանափակումների հետ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի հայտնել է New York Times-ը։
Նրա խոսքով, Բելգիան, երբ համաձայնեցնում է նոր սահմանափակումները, դրանից տարանջատում է ռուսական ադամանդների ներմուծման հնարավորությունը։ Հունաստանը փորձում է պաշտպանել ռուսական նավթի փոխադրման իրավունքը, Ֆրանսիան և ԵՄ որոշ այլ երկրներ շարունակում են ներկրել ռուսական միջուկային վառելիքը։
«Ընդհանուր առմամբ, սա է կոնսենսուսի և այս կոալիցիայի պահպանման գինը: Մենք կցանկանայինք ներառել ամեն ինչ՝ ադամանդներ և այլ անհատական շահեր, բայց, իմ կարծիքով, եթե սա է այն գինն է, որը պետք է վճարել բոլորին միասին պահելու համար, ուրեմն այդպես էլ թող լինի»,-մեջբերում է պարբերականը Գերմանական Մարշալի հիմնադրամի՝ ամերիկյան վերլուծական կենտրոնի Բրյուսելի բաժնի աշխատակից Յակոբ Կիրկեգորին
Նշվում է, որ ռուսական ադամանդի առևտրի ծավալը գնահատվում է մոտ 1,8 մլրդ դոլար, իսկ ուրանի՝ մոտ 200 մլն դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Հակառուսական պատժամիջոցներն արագացրել են դոլարային համակարգի վախճանը
- Եվրահանձնակատարը կոչ է անում Թուրքիային դադարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը
- ԵՄ-ն ցանկանում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ բողոքի ցույցերը ճնշելու պատճառով
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել հնդկական ընկերության նկատմամբ, որը նավթ է գնել Իրանից
- ԵՄ-ի նոր պատժամիջոցները հասան ռուսական օճառին և զուգարանի թղթին
- Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է կանխել երեք երկիր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին