Թբիլիսիի Վակեի այգում երեխայի մահվան փաստով 9 մարդ է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Վակեի այգում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ինը մարդու է ձերբակալել։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության փոխտնօրեն Կախա Մուրադաշվիլին։
Ըստ ՆԳՆ-ի՝ ձերբակալվածների թվում են՝ Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ծառայության պետի տեղակալը, «Գրինսերվիս+» ՍՊԸ-ի տնօրենը, «Գրինսերվիս+» ՍՊԸ-ի գործերի կառավարիչը և «Նյու Մետալ Դիզայն»-ի ներկայացուցիչը։ «Մշենէքսպերտ» ՍՊԸ-ի տնօրենը և նույն ընկերության տեսուչը, ինչպես նաև երկու մասնավոր էլեկտրաեռակցող։
Հոկտեմբերի 13-ին Վակեի այգում խաղալիս երեխաները գնդակ են գցել շատրվանի մեջ, և այն դուրս բերելիս երեք անչափահասներ հոսանքահարվել են։ Բոլոր երեք տուժածները տեղափոխվել են կլինիկաներ։ Դեռահասներից մեկը՝ 13-ամյա աղջիկը, մահացել է կլինիկայում, իսկ երկու անչափահասներ օրեր առաջ դուրս են գրվել կլինիկաներից։