Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը համամիտ է իր երկրի Սենատորների պալատի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարության հետ։ Լուրը հայտնում է «Արմենպրես»-ը:
«Կիսում եմ Ուրուգվայի Սենատի կողմից ընդունած հայտարարությունըԱդրբեջանի և Հայաստանի միջև բախումների վերաբերյալ՝ մեր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին»,- լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Բեատրիս Արխիմոնը։
Հոկտեմբերի 18-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը և իր համերաշխությունն էր հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զբոսաշրջության ոլորտը կանգնել է լուրջ խնդիրների առաջ. Մեխակ Ապրեսյան
- ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակով
- Թշնամու ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված Նշան Պետրոսյանը Եղեգնավան գյուղից է
- Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով միայն Սոթքում վնասվել է 148 բնակելի տուն
- ԿՄԽԿ ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին
- Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկը մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին