Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատայինները ցուցադրական վարժանքներ են անցկացրել
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչները «Կովկասյան արծիվ-2022» միջազգային զորավարժությունների շրջանակում ցուցադրական զորավարժություններ են անցկացրել Վազիանի պոլիգոնում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր ցուցադրական վարժանքներ են անցկացվել, որին մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի էլիտար ստորաբաժանումները: Այն կարևոր է մեր տարածաշրջանում առկա մարտահրավերների ֆոնին»,-մամուլի ծառայությունը մեջբերում է Վրաստանի հատուկ գործողությունների ուժերի ղեկավարի տեղակալ Գիորգի Շերազադիշվիլիի խոսքերը։
Երեք երկրների զինվորականները պարաշյուտով թռիչքներ են իրականացրել Ան-2 ուսումնական ինքնաթիռից, օդային մատակարարման օպերացիա կազմակերպել, զրահատեխնիկայով գրոհել օբյեկտը և ցուցադրական վարժանքների ընթացքում շենքի գրավում ապահովել:
Հոկտեմբերի 11-ից Վրաստանում անցկացվում է «Կովկասյան արծիվ - 2022»-ը։ Զորավարժություններն անցկացվում են ամեն տարի երեք երկրներում՝ ռոտացիոն սկզբունքով։ Նախորդ տարի դրանք անցկացվել են Թուրքիայում:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում երեխաներ են հոսանքահարվել լույսերով շատրվաններից
- Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան