Թվիթերում արձագանքում են Փաշինյանին. Հույս մի հայտնիր, պահանջիր
Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հետևանքով 777 հայաստանցի անհետ կորած է։ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի հետևանքով անհետ կորած է 217 մարդ, սեպտեմբերի 13-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած է 29 մարդ։ Մենք հույս ունենք՝ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագիրը ճշտելու հարցում»,-գրել է Փաշինյանը Թցիթերի իր էջում։
Այս անգամ էլ արձագանքողների թվում ակտիվ են ադրբեջանցի օգտատերերը։ Օրինակ նրանցից մեկը գրել է, որ ադրբեջանը մոտ երկու հազար զինծառայողի մարմին է հանձնել Հայաստանին 44-օրյա պատերազմից հետո, քանի՞ դի է փոխանցել Հայաստանն Ադրբեջանին։
Շատ օգտատերեր Փաշինյանին հիշեցրել են, որ անհետ կորածների մի մասի նկատմամբ Ադրբեջանը հանցագործություններ է կատարել։
Գրառման հեղինակին օգտատերերը հուշել են՝ «հույս ունենալը» բավարար չէ, պետք է ճիշտ աշխատանք ու ճնշում Ադրբեջանի վրա.
««Հույս ունենք»... ինչպե՞ս եք կարողանում քնել գիշերը»։
«Պահանջիր, ոչ թե հույս հայտնիր»։
«Բլա-բլա-բլա. Դու Հայաստանը ծախած ծաղրածուն ես. Տեսնենք, թե ինչ կմնա դրանից 2, 5, 10 տարի հետո։ Ժողովուրդը կհիշի քեզ, Փաշինյան»։
«Հույսը ռազմավարություն չէ, հատկապես, երբ գործ ունես հանցագործ, ցեղասպան ռեժիմների հետ։ Հրաժարվեք թվիթերից և սկսեք վերակառուցել բանակը»:
There are 777 missing Armenians from the 1st #NagornoKarabakh war, 217 from the 2nd NK war, and 29 missing Armenians from the September 13th aggression of #Azerbaijan against #Armenia. We hope Azerbaijan will cooperate in clarifying the destiny of our compatriots.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 19, 2022
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան