Ռիչարդ Կլայդերման. Ուրախ եմ վերադառնալ Հայաստան
Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Ռիչարդ Կլայդերմանը կրկին Հայաստանում է. սա նրա երրորդ այցն է։ Հոկտեմբերի 20-ին և 21-ին նա ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում։
«Ուրախ եմ վերադառնալ Հայաստան։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Հույս ունեմ այս համերգներն էլ հաջող կանցնեն։ Այս համերգի ծրագիրն ամբողջությամբ նոր է։ Ես համերգների ժամանակ շատ եմ իմպրովիզացիաներ անում։ Այս անգամ էլ անակնկալները թողնենք համերգի ընթացքում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռիչարդ Կլայդերմանը։
Նա նշեց, որ ծրագրում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ընդգրկված չեն։ Կարծում է՝ հաջորդ հայաստանյան համերգի ժամանակ ծրագրում ներառված կլինեն, որոնք կմատուցի իր ոճով, հնարավոր է նաև որևէ հայ տաղանդավոր երիտասարդ երաժշտի հետ համերգով հանդես գա։
Ռիչարդ Կլայդերմանը չի կարծում, որ դասական ռեպերտուարի դաշնակահար է, քանի որ սիրում է միահյուսել տարբեր ժանրեր՝ ֆոլկ, ռոք, ջազ, դասական։
Նա նաև պատմեց, որ երբ սկսել է իր երաժշտական ուղին, այնքան էլ մեծ տաղանդով օժտված չի եղել, այլ շատ պարապելու, երկար ժամանակ գործիքի առաջ անցկացնելու շնորհիվ է հասել հաջողության։
«Երիտասարդ կատարողներին խորհուրդ կտամ անսահման սիրել իրենց գործիքը ու պարապել, պարապել, պարապել»,- ասաց դաշնակահարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան