Վիվա-ՄՏՍ. Նոր տեխնոլոգիաներ սահմանապահ Կոթիում. արևային կայան խմելու ջրի պոմպակայանի համար և LED համակարգ
Շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ, հակառակորդի տեսադաշտում որպես կենդանի վահան ապրող, բայց հավատարիմ գործընկերների աջակցությամբ՝ ենթակառուցվածքներ զարգացնող գյուղ է Կոթին: Տավուշի մարզի սահմանապահ Կոթիում տեխնոլոգիական արդի լուծումներով հերթական ծրագիրն է մեկնարկել: Մինչև տարեվերջ գյուղում կավելանա LED լուսարձակներով լուսավորված փողոցների թիվը:
Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են՝ մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրումը խթանող գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), արդեն չորս տարի կոթեցիների կողքին են՝ երիտասարդ սերնդի վաղվա օրն ավելի լավը դարձնելու տեսլականով: 2019 թվականին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, լուսավորվել է 1600 մ, 2020-ին՝ 1450 մ իսկ 2021-ին՝ 550 մ ճանապարհահատված: Մինչև օրս լուսավորվել է 2600 մ ճանապարհահատված, տեղադրվել՝ 94 LED լուսարձակ:
Հերթական ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, համայնքը միացել է Էլեկտրական սյուների համար տեղորոշված հատվածները փորելու գործին: Ընթացող աշխատանքներն ուրախացրել են գյուղի վաղվա տերերին՝ երեխաներին: Բջջային հեռախոսից լիարժեք օգտվող, աշխարհի զարգացման մասին էկրաններից լսող ութամյա Ալենին զարմացնում ու մի փոքր էլ շփոթեցնում է լույսերի մեջ ողողված գիշերային մայրաքաղաքի և իր հայրենի Կոթիի համեմատությունը: Ընթացիկ տարվա ծրագրով, մինչև տարեվերջ տեղադրվելու է 53 LED լուսարձակ, լուսավորվելու է շուրջ 2 կմ երկարությամբ ճանապարհահատված, այդ թվում՝ դեպի գյուղի մարզադաշտ տանող փողոցը:
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Կոթիում արդեն գործարկվել է 17,5 կՎտժ դրվածքային հզորությամբ, արևային ֆոտովոլտային նոր կայանը, որի արտադրած էներգիան թույլ կտա առանց հավելյալ ծախսի, ապահովել խմելու ջրի պոմպի աշխատանքը: Նոր ֆոտովոլտային կայանը կապահովի տարածքին մոտ գտնվող 2 կմ փողոցի լուսավորության համակարգի սպառած էլեկտրաէներգիան։
«Խնայողությունները նկատելի են, ծրագիրն արդյունավետ է: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ՝ լուսավորությունը մեծ մակերես է վերցնում: Դա թույլ է տալիս տնտեսված միջոցներն ուղղել այլ խնդիրների լուծմանը: Այս ծրագիրը մեզ համար նաև ռազմավարական է: Մեր գյուղի բոլոր փողոցները հակառակորդի դիտակետից տեսանելի են: Դա հոգեբանական ազդեցություն է թողնում: Տեսնելով լուսավորված թաղամասեր՝ հակառակորդն իրեն զգոն է պահում: Սահմանին ապրող բնակչի համար սա կարևոր է»,- ասել է Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը:
Կոթիում գործող լուսավորության արդի համակարգի արդյունավետությունն իրեն կարդարացնի ոչ միայն միջոցների տնտեսման, այլև լույսի որակի առումով: Քառամյա ծրագրի արդյունքում, տարեվերջին գյուղում լուսավորված ճանապարհահատվածը կհասնի 5600 մետրի:
Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է համայնքներին՝ տեխնոլոգիական ու ծախսարդյունավետ ենթակառուցվածքային լուծումներ ներդնելով, բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելով, ինչը թույլ է տալիս սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ ապահովելով ավելի բարձր լուսատվություն:
2022 թվականին, Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար, Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ «Աթենաս» բարեգործական հիմնադրամն ատամնաբուժական անվճար ծառայություն կմատուցի
- Վիվա-ՄՏՍ. Երկարատև ազդեցության ծրագիր՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ
- Վիվա-ՄՏՍ. Օրթեզների՝ եռամյա ծրագիրն ընթացքում է
- «Վիրտուալ ԱՀԿ». նոր ծառայություն՝ Վիվա-ՄՏՍ-ի բիզնես փաթեթում
- ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2021 թ․-ի դափնեկիր Լեոն Ստոկն այցելել է Վիվա-ՄՏՍ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան