Չենք ունենա չափազանց շատ ՀՀ-ի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող երկքաղաքացիներ. Վահան Քերոբյան
«Այս նախագծով մենք ուզում ենք օգտվել այն հնարավորություններից, որը կա աշխարհում, այսինքն լուծել միանգամից երկու հարց՝ իմիգրացիայի հարցը, այսինքն որոշակի կատեգորիայի մարդկանց նաև դարձնելով ՀՀ քաղաքացի, որոնք կարող են ՀՀ տնտեսության համար կամ մեջ մեծ դեր կատարել»,-ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե շրջանառվող օրինագծով 150 հազար դոլարից ավելի ներդրումների դիմաց ՀՀ քաղաքացիություն տալով արդյո՞ք Հայաստանը թուրքական տնտեսական էքսպանսիայի չի ենթարկվի:
Նախարարը հայտարարեց, թե խոսքը գնում է մշակույթի, արվեստի, գիտության ոլորտներում նոր քաղաքացիների էական ներդրումների մասին:
Նա հայտնեց, որ ներդրումների միջոցով Հայաստանի տնտեսությունը զարգացնելը շատ կարևոր է, և կառավարությունը նման առաջարկ է արել, որը կխմբագրվի մինչև ընդունվելը:
«Խոսքը չի գնում այն մասին, թե, ով դիմի՝ կստանա ՀՀ քաղաքացիություն: Բնականաբար, անհրաժեշտ ընթացակարգերը թե՛ ԱԱԾ-ի, թե՛ ոստիկանության կողմից կատարվելու են, և ես կարծում եմ, որ այդ մտավախություններն ամբողջությամբ կչեզոքացվեն և չենք ունենա իրավիճակ, որով կունենանք չափազանց շատ ՀՀ-ի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող երկքաղաքացիներ»,-հայտարարեց նախարարը, բայց չբացառեց նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցողների մեջ ազգությամբ թուրքերի թվի մեծությունը:
Լրագրողը կրկնեց տնտեսական էքսպանսիայի մասին հարցը, ինչին ի պատասխան Քերոբյանը նկատեց, որ այն արդեն չորրորդ անգամ է կրկնվում, իսկ ինքը կտա նույն պատասխանը՝ եթե անգամ հինգերորդ անգամ էլ կրկնվի հարցը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան