«Ժողովուրդ». Հայաստանում հակադիր կարծիք արտահայտող գործչին ծեծում են. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Մենք խնդիր ենք մեր առաջ դրել, որ Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն»: Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2019 թվականի դեկտեմբերի 12-ին: Գրեթե երկու տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին, իր տան բակում ծեծի է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
Երկու տարի առաջ Փաշինյանը նաև ասում էր, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության. «Եթե մենք գնանք բռնության լեգիտիմացման թեկուզ տեղային ճանապարհով, մենք ուրիշ տեղ կհասնենք։ Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց դուր չեն գալիս ցածրահասակները, ոմանց դուր չեն գալիս ժուլյեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ ուտողները, և այլն։ Որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»։
Ավելին՝ Փաշինյանը նաև կարևորում և ընդգծում էր, որ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի։ «Ես ուզում եմ արձանագրել՝ անկախ որևէ կոնվենցիայից՝ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»,- եզրափակել էր նա։
Այժմ ունենք մի իրավիճակ, երբ իշխանություններին հակադիր կարծիք արտահայտող գործիչը ծեծի է ենթարկվել իր տան բակում, իսկ իշխանությունները, այդ թվում՝ Փաշինյանը, լուռ են: Դատապարտող որևէ հայտարարություն իշխանությունը չի հնչեցրել, մինչ օրվա ավարտը դեռ իրավապահներն էլ չէին պարզել՝ ովքեր են եղել ծեծողները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին