Փետրվարի վերջից ՀՀ տեղափոխված ռուսների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է բավականին սիրալիր. ՌԴ դեսպանություն
Փետրվարի վերջից Հայաստան տեղափոխված ռուսների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է բավականին սիրալիր։ Այս գնահատականը «Իզվեստիա»-ի հետ կիսվել է Երևանում ՌԴ դեսպանատունը։
«Դեսպանությունը մեր քաղաքացիների նկատմամբ ագրեսիվ դրսևորումներ, այդ թվում՝ էթնիկական հողի վրա, չի արձանագրել։ Հարկ է նշել, որ, ի տարբերություն մի շարք երկրների, այդ թվում՝ հարևան Վրաստանի, Հայաստանում ռուսներին վերաբերվել և շարունակում են բարյացակամորեն վերաբերվել՝ եղբայրական ժողովուրդներին բնորոշ ջերմությամբ»,- ընդգծել են դիվանագիտական առաքելությունից։
Միևնույն ժամանակ, նրանք դժվարացել են նշել այսպես կոչված «ռելոկաների» ճշգրիտ թիվը՝ նշելով, որ ձմռան վերջին կամ վաղ գարնանը այստեղ եկածներից շատերը վերադարձել են Ռուսաստան կամ գնացել այլ երկրներ։
«Բացի այդ, նույնիսկ նախքան հատուկ գործողության մեկնարկը, Հայաստանը եղել և մնում է մեր քաղաքացիների համար ամենատարածվածի զբոսաշրջային ուղղություններից մեկը», - ասել են դեսպանատնից։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հաղորդտած տվյալներով, այս տարվա հունվարից օգոստոս Հայաստան ժամանած ավելի քան 1 մլն զբոսաշրջիկներից 45%-ը ռուսներ են։
Առավել մանրամասն՝ «Իզվեստիա»-ի՝ «Այստեղից ոչ մի տեղ չեն կարող փախչել» բացառիկ նյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան