Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Եվրոպան ռուսական գազի երկու երրորդի փոխարինող է գտել
Եվրամիությունը (ԵՄ) ռուսական գազի երկու երրորդի փոխարինող է գտել: «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նրա խոսքով, Եվրոպան կորցնում է իր կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից ավելի արագ, քան ենթադրվում էր:
Ֆոն դեր Լեյենը նաև ընդգծել է, որ դեռ այս տարվա գարնանը Եվրոպայի՝ ռուսական էներգիայի և հումքի այլընտրանքային աղբյուրներին անցնելու տևողությունը գնահատվում էր մի քանի տարի։
«Բայց փաստն այն է, որ մեզանից ընդամենը ութ ամիս պահանջվեց ռուսական գազի երկու երրորդը փոխարինելու համար»,-ասել է դիվանագետը։
Նա նաև նշել է, որ նման արդյունքի են հասել «մեծ գնով»։
Հարակից հրապարակումներ`
- Գազ չի լինելու Երևանի և մարզերի մի շարք հատվածքներում
- Եվրոպայում մինչև 2023 թ-ի վերջ գազի պաշարների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ
- Էրդողանը խոսել է Եվրոպա գազի մատակարարման սահմանափակման հետևանքների մասին
- Թուրքիան խնդրել է Ռուսաստանին գազի վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը
- Շվեդիայում հայտնաբերվել է«Հյուսիսային հոսքերից» գազի չորրորդ արտահոսքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին