ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությանը
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդն ասել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Վրաստանի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությանը:Լուրը հայտնում է aliq.ge-ն:
Դոնֆրիդը նշել է, որ Մոլդովայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղին շատ պարզ է, այս պետությունները գիտեն, թե ինչ պետք է անեն և պատրաստ են դա անել:
«Մենք շարունակում ենք աշխատել Մոլդովայի և Վրաստանի հետ՝ աջակցելու համար նրանց բարեփոխումների իրականացման հարցում, որոնք կարագացնեն նրանց անդամակցությունը Եվրամիությանը: Մենք համակարգում ենք այս օգնությունը մեր եվրոպացի գործընկերների հետ՝ օգնելու Վրաստանին և Մոլդովային բարեփոխումներ իրականացնել՝ լինի դա հակակոռուպցիոն, թե դատական բարեփոխումներ: Մենք հավատարիմ ենք մնալու օգնություն տրամադրելու հարցում»,- ասել է Դոնֆրիդը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատայինները ցուցադրական վարժանքներ են անցկացրել
- Վրաստանում երեխաներ են հոսանքահարվել լույսերով շատրվաններից
- Վրաստանը հայտնում է, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը չի հատել երկրի սահմանը
- Վրաստանը երեք տարով ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ
- Վրաստանի խորհրդարանը ՌԴ քաղաքացիների վիզաների տրամադրման մասին օրենքի նախագիծ է նախաձեռնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան