Կատարինե Բազեյան. Շատ եմ ցավում, որ մեր ԿԳՄՍ նախարարը չի տարբերում քննարկումը մոնոլոգից
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները երեկ հանդիպել էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ։
«Շատ եմ ցավում, որ մեր ԿԳՄՍ նախարարը չի տարբերում քննարկումը մոնոլոգից, քանի որ ամբողջ ընթացքում խոսում էր միայն նախարարը»,-այսօր հրավիրված գիտական խորհրդի ընդլայնված նիստին ասաց Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուխորհրդի նախագահ Կատարինե Բազեյանը։
Նրա խոսքով, նախարարը խոսեց այն մասին, թե մեր բուհը երկու տարվա բուհ է, ինչ 87 տարվա պատմության մասին է խոսքը. «Որովհետև ընդամենը երկու տարի առաջ մենք Բրյուսովի անվան պետական համալսարան ենք վերանվանել մեր համալսարանը, նախկինում Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան էր։ Սա նշանակում է՝ պատմություն չունենք։ Այսպես մի հայտարարություն տեղի ունեցավ։
Բացի այդ, նախարարն իրեն հարկ համարեց ձեռքերով խոսել։ Ես ամնողջն ասելու եմ, թե ինչ է այնտեղ խոսվել»,- ասաց Կ. Բազեյանը։
Դիմելով Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանին՝ նա ասաց. «Մենք պետք է պաշտոնապես ներողություն խնդրենք Մանկավարժական համալսարանից, որ մենք ինչ–որ անհեթեթ հայտարարություններ ենք արել, քանի որ դա իր մոր բուհն է։ Մենք վիրավորել ենք, մենք պարտավոր ենք ներողություն խնդրել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. Դումանյանը հանդիպել է Բրյուսովի ուսանողներին
- «Չենք ձուլվելու» վանկարկելով՝ Բրյուսովի համալսարանի կոլեկտիվը դիմոմ է տարել ԿԳՄՍ նախարարություն
- «Բրյուսովը հաղթելու է». Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
- Ես հասկանում եմ, որ իշխանությունը պահելու համար դա շատ լավ է, բայց մի արեք այդպես․ Բրյուսովի ուսանողը՝ պաշտոնյային
- Ի՞նչ սկզբունքով եք իմ տունը որոշել ոչնչացնել. Բրյուսովի դասախոսը՝ ԿԳՄՍ նախարարին
- Հայտնի չէ՝ 90 տարվա պատմություն ունեցող Բրյուսովի անվան համալսարանի միավորումով ինչ խնդիր են ուզում լուծել. ռեկտոր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին