
ԵՄ-ն քննարկելու է Իրանի դեմ նոր պատժամիջոցները` Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու համար
Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 20-21-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում քննարկման կներկայացնի Իրանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծը՝ Ռուսաստանին ենթադրյալ ԱԹՍ մատակարարելու համար։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Politico թերթի եվրոպական խմբագրությունը՝ վկայակոչելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրները։
«Նոր պատժամիջոցները կկիրառվեն Իրանի հինգ ֆիզիկական անձանց և երեք կազմակերպությունների նկատմամբ, այս պատժամիջոցները կհամալրեն երկուշաբթի օրը Իրանի դեմ համաձայնեցված պատժամիջոցներին՝ իրանցի ցուցարարների ոտնձգությունների և սպանությունների համար»,-հաղորդում է պարբերականը։
Ըստ հրապարակման, ԵՄ դեսպանները չորեքշաբթի օրը կհամաձայնեցնեն այդ պատժամիջոցները, որից հետո դրանք կներկայացվեն հինգշաբթի և ուրբաթ օրը Բրյուսելում կայանալիք ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին։
Հարակից հրապարակումներ`
- Իրանական «Գերան-2» ԱԹՍ-ները փոխո՞ւմ են ուկրաինական պատերազմի ընթացքը
- Իրանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը․ Մելքումյան