
Էրդողանն ու Զելենսկին քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի վերջին իրադրությունը։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
Հաղորդվում է, որ քննարկման ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ հակամարտության դիվանագիտական լուծումը պետք է պահպանվի ցանկացած պարագայում, և պատրաստակամություն է հայտնել ցանկացած ներդրում ունենալ բանակցությունների միջոցով պատերազմի ավարտին։