«Ժողովուրդ». Նախնական համաձայնություն ԲԴԽ նախագահը տվել է իրավապահներին, որ կթույլատրի կալանավորել դատավորին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դատարաններում բազմապիսի վերաձևավորումներ եղան: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ջանքերով առանձնացան դատավորներ, որոնք քննում են բացառապես մինչդատական վարույթների գործերը:
Մասնագիտական հանրույթը այդ դատավորներին որակել է իբրև իշխանության համար կալանք տվող դատավորներ: և, ահա, այդպիսի դատավորներից մեկը՝ Արուսյակ Ալեքսանյանը, որ հոկտեմբերի 17-ին ձերբակալվեց, թեև իշխանությունների հրահանգները անվրեպ կատարել է, բայց դարձավ նույն իշխանության համար կոռուպցիայի դեմ պայքարի վիճակագրություն:
Վանաձորի հաղթած քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին իշխանության պատվերով կալանավորած դատավոր Ալեքսանյանին կալանավորելուց առաջ ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին իրավապահները նախապես տեղյակ են պահել: «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ նախնական համաձայնություն ԲԴԽ նախագահը տվել է իրավապահներին, որ ԲԴԽ-ն կթույլատրի կալանավորել դատավորին:
Եվ այդ վստահությամբ էլ երեկ երեկոյան սկսվեց դատավորի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննարկումը: Ճակատագրի հեգնանքով իր գործընկերոջը կալանավորելու կամ ազատ արձակելու հարցը քննում էր «կալանք տվող» մեկ այլ դատավոր Արշակ Մաթևոսյանը։ Երեկ՝ թերթը տպարան ուղարկելու ժամանակ, դեռ որոշում առկա չէր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա