Լևոն Արոնյանը հաղթել է Էլշան Մորադիաբադին
Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունում կայացել են 12-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել` գերազանցելով Էլշան Մորադիաբադին, իսկ Սամուել Սևյանը պարտություն է կրել` զիջելով Հանս Նիմանին:
Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 8 միավորով: Սամուել Սևյանը 9-րդն է, իսկ Լևոն Արոնյանը` 10-րդը: Առաջնության ավարտին մնաց մեկ տուր:
ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Արծաթ նվաճելն ու ոսկուն այդքան մոտ լինելն՝ ուղղակի անհավատալի է. Արոնյանը՝ Հայաստանի հավաքականի մասին
- Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Լևոն Արոնյանը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան