
Խերսոնում սկսվել է բնակչության կազմակերպված տեղափոխումը Դնեպրի ձախ ափ
Խերսոնում սկսվել է բնակչության կազմակերպված տեղափոխումը Դնեպրի ձախ ափ: Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն՝ Ալեշկի քաղաքի վարչակազմին հղումով։
«Խերսոնում սկսվեց բնակիչների կազմակերպված տեղաշարժը դեպի Դնեպրի այն կողմ։ Դրա համար գործարկվեցին լաստանավեր, որոնք մարդկանց տեղափոխում են Խերսոնից Ալյոշկի և Գոլայա Պրիստան։ Այնտեղ ստեղծվել է նաև ժամանակավոր կացարան, որտեղ փրկարարներն արդեն կբաշխեն տեղափոխման ուղղությունը՝ այն կընտրվի անձի ցանկությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Այս պահին Դնեպրում երկու երթուղի կա՝ Խերսոն գետի նավահանգստից Ալյոշկի և Գոլայա Պրիստան։