«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը միջնորդի առաքելություն է ստանձնել. Արտգործնախարարներն այսուհետ նորմալ կշփվեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Դավիթ Բաբայանի միջև տևական ժամանակ է՝ շփում չկա. նրանք անցած տարվա սեպտեմբերից չեն հանդիպել: ԱՀ ԱԳՆ կայքում անգամ նրանց հեռախոսազրույցի մասին լուր չկա։ Վերջին հանդիպումը, ըստ կայքի, 2021-ի սեպտեմբերի 7-ին է եղել։ Կան տեղեկություններ, որ միջգերատեսչական կապի խզման պատճառը միջանձնային հարաբերություններն են. Դավիթ Բաբայանը՝ իր ընդգծված ռուսամետ հայացքների պատճառով, Միրզոյանի համար պերսոնա նոն գրատա է։
Սակայն կոնֆլիկտը վերջերս կարծես հարթվել է, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն ԱՀ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների ընթացքում ոգևորությամբ խոստովանել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը միջնորդի առաքելություն է ստանձնել նախորդ շաբաթ Երևանում իրենց գտնվելու ընթացքում, և արտգործնախարարներն այսուհետ նորմալ կշփվեն։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Արցախի պատվիրակությունը՝ Արցախի նախագահի գլխավորությամբ, Երևանում էր, պատվիրակության կազմում էր նաև Դավիթ Բաբայանը։ Նրանք հանդիպումներ ունեցան բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Արարատ Միրզոյանի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա