Նիդեռլանդները վերադարձրեց «Թուրքական հոսք» օպերատորի լիցենզիան
Նիդեռլանդների իշխանությունները վերադարձրել են արտահանման լիցենզիան South Stream Transport B.V.-ին՝ «Թուրքական հոսք» գազատարի օպերատորին: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Մի քանի շաբաթ առաջ լուրեր եղան, որ Նիդեռլանդներում գրանցված «Թուրքական հոսք»-ի օպերատորի արտահանման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել: Դա անմիջական վտանգ չի ներկայացնում մատակարարումների համար, բայց երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը չէր կարող հուսադրող լինել: Ես մի քանի անգամ խորհրդակցել եմ Նիդեռլանդների էներգետիկայի նախարարի հետ և երեկ զեկուցել եմ, որ Նիդեռլանդների իշխանությունները ընկերությանը վերադարձրել են արտահանման լիցենզիան»,-ասել է Սիյարտոն, որի ելույթը հեռարձակվել է սոցիալական ցանցերում։
Նախարարի խոսքով՝ այս տեղեկությունը հաստատել են նաև «Գազպրոմ»-ում, ինչը նշանակում է, որ այսուհետ գազատարի շահագործումն ամբողջությամբ կվերսկսվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա